
Գագիկ Գևորգյան
Ծնվել է 25.08.1980թ. Արարատի մարզի Ավշար գյուղում:
Կրթություն
1997թ. ավարտել է Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը:
2004թ. ավարտել է Երևանի «Գլաձոր կառավարման» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում:
2023թ. դեկտեմբերից մինչև 2024թ. հունիս հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2004թ. ապրիլից մինչև 2005թ. փետրվար՝ աշխատել է «Արարատ ֆուտբոլային ակումբ» ՀՁ ՓԲԸ-ում` որպես իրավախորհրդատու:
2006թ. հոկտեմբերից մինչև 2011թ. փետրվար` աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ում՝ որպես Իրավաբանական վարչության իրավախորհրդատու:
2011թ. փետրվարից մինչև 2016թ. սեպտեմբեր` աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ում՝ որպես Իրավաբանական վարչության առաջատար իրավախորհրդատու:
2016թ. սեպտեմբերից մինչև 2018թ. նոյեմբեր` աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ում՝ որպես Իրավաբանական վարչության Պայմանագրերի և ընդհանուր իրավաբանական սպասարկման բաժնի պետ:
2018թ. նոյեմբերից մինչև 2021թ. հուլիս` աշխատել է Երևան համայնքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2021թ. հուլիսից մինչև 2025թ. մարտ` աշխատել է ՀՀ սնանկության դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:
Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մարտի 3-ի ԲԴԽ-18-Ո-31 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2025թ. մարտի 5-ի ՆՀ-63-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կոնտակտային տվյալ
g.gevorgyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու