Վազգեն Արթուրի Սմբատյան028552266


Ծնվել է 1985 թվականի հունվարի 01-ին Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում:

 

Կրթություն

 

2002-2006 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ աստվածաբանության  ֆակուլտետի բակալավրիատը:

2008-2012 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2016-2018 թվականներին սովորել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2018 թվականին ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է դատախազների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթաց:

2023 թվականին ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթաց:

 

Աշխատանքային փորձ

2009-2012 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲ ընկերությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

2012-2014 թվականներին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ:

2014-2015 թվականներին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես մասնագետ:

2015-2018 թվականներին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչությունում՝ որպես դատական պրակտիկայի ամփոփման բաժնի մասնագետ:

2018-2019 թվականներին աշխատել է Արարատի մարզի դատախազության դատախազ:

2019-2022 թվականներին աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ:

2022-2023 թվականներին աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ:

2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես առաջատար մասնագետի պաշտոնակատար։

Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի ԲԴԽ-99-Ո-221 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2024թ. հոկտեմբերի 31-ի թիվ ՆՀ-342-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

2006-2008 թվականների ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել