
Շուշանիկ Բենիկի Ավագիմյան0223 26938, 0223 21634
Ծնվել է 1994թ․-ի ապրիլի 14-ին Երևան քաղաքում։
2000-2010թթ․ սովորել է Երևան քաղաքի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում։
2010-2014թթ․ սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում։ Պետական քննական հանձնաժողովի 2014 թ․-ի մայիսի 26-ի որոշմամբ շնորհվել է իրավագիտության բակալավրի աստիճան։
2014-2016թթ․ սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում։ Պետական քննական հանձնաժողովի 2016 թ․-ի մայիսի 27-ի որոշմամբ շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2016թ․-ից առ այսօր հանդիսանում է Եվրոպական համալսարանի հայցորդ։
2021թ․-ին հեռավար կարգով անցել է Լոնդոնի համալսարանի (University of London) կողմից կազմակերպված «Անգլիական իրավունքի հիմունքներ» դասընթացը, հաջողությամբ ավարտելով այն։
17․04․2015-10․10․2018թթ․ աշխատել է նախ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջնանների ընդհանուր իրավասության դատարանում, որպես դատական նիստերի քարտուղար, իսկ այնուհետև ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է աշխատել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում որպես դատական նիստերի քարտուղար։
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 19․07․2018թ․-ի թիվ 516-Ա հրամանով շնորհվել է ՀՀ դատական ծառայության 1-ին դասի կրտսեր դատական ծառայողի դասային աստիճան։
03․12․2018 -21․02․2025թթ․ աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի օգնական։
2021-2022թթ․ համատեղությամբ հանդիսացել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս։
2023-2024թթ․ համատեղությամբ հանդիսացել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս։
ՀՀ Նախագահի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-48-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։
Հեղինակել է 5 գիտական հոդված։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆերանսերեն լեզուներին։
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու