ՍԵԴԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՍԱՖԱՐՅԱՆ011588181179
Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 8-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1981 թվականինավարտել է Երևանի Ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումի աշխատանքի ուսուցման և գծագրության բաժինը:
1991 թվականինավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
- 1982-1985 թթ.դասավանդել է Նոյեմբերյանի շրջանի (այժմ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ենթաշրջան) Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում:
- 1988-1990 թթ.աշխատել է Երևան քաղաքի Նոր Նորքի շրջանային գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնում որպես տեսուչ:
- 2006-2007 թթ.եղել է Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան:
- 2008-2010 թթ.եղել է Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ:
- 2009-2010 թթ.եղել է ՀՀ Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ-183-Ն կարգադրությամբ ստեղծված 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանման և բացահայտման փաստահավաք խմբի անդամ:
- 1991 թվականիցՓաստաբանների պալատի անդամ (արտոնագիրը կասեցվել է 2022 թվականին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու պահից):
- 2015-2022 թթ. (մինչ ՍԴ դատավորի պաշտոն ստանձնելը)եղել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հանցավորություն, արդարադատություն և ներքին անվտանգություն», «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրերի ղեկավար, սահմանադրական և պետաիրավական հարցերի ավագ փորձագետ:
- 2022 թվականի դեկտեմբերի 16-ինԱզգային ժողովի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում տրված երդմամբ ստանձնել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2008թ. մարտի 1-ի իրադարձություններով քաղաքական հետապնդման ենթարկված մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և անձանց շահերի ներկայացուցիչ ՀՀ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ 4 զեկույցների համահեղինակ, «2015թ. «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժման դեմ ոստիկանության ուժային գործողությունների իրավաչափությունը» զեկույցի համահեղինակ:
Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու