ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ011588181144


Ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում:

 ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ

 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1990-1995 թթ.սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում:

1996-1998 թթ.սովորել է ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում:

2000 թվականինԵրևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2017 թվականինՊետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձևը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել և իրականություն)» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

  • 1996-1998 թթ.
    աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:
  • 1998-1999 թթ.
    աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:
  • 1999-2001 թթ.
    աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ:
  • 2001 թվականին (ապրիլ-օգոստոս)
    եղել է բնապահպանության փոխնախարար։
  • 2001-2010 թթ.
    եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան:
  • 2010 թվականին (հունվար-նոյեմբեր)
    եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:
  • 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը
    եղել է ՀՀ արդարադատության նախարար:
  • 2013-2015 թթ
    եղել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
  • 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը
    եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։
  • 2017թ. ապրիլի 2-ին
    ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
  • 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը
    եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
  • 2018 թվականի մարտի 2-ին
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
  • 2018 թվականի մարտի 21-ին
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ:
  • 2020 թվականի հունիսի 26-ից
    Սահմանադրական դատարանի դատավոր է:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

1988-1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Պահեստազորի մայոր է:
Հեղինակ է 40-ից ավելի գիտական հոդվածների և ձեռնարկների:
Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել