ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ031257160


Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 15-ին, Արարատի մարզի, Ջրահովիտ գյուղում:

Կրթություն.

1996-1999 թվականներին սովորել է Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի Վլադիկ

Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը:

2006 թվականին ավարտել է Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը:

2010 թվականին ավարտել է Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2013 թվականին ավարտել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ.

12.08.2010-24.05.2014թթ. աշխատել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում՝ որպես փորձագետ, այնուհետև ավագ փորձագետ:

24.05.2014-07.10.2014թթ. աշխատել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:

07.10.2014-11.10.2021թթ. աշխատել է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ, այնուհետև ՀԿԳ քննիչ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ, Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):

13.10.2021-22.10.2021թթ. աշխատել է հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ՀԿԳ քննիչի պաշտոնակատար:

22.10.2021-10.10.2022թթ. աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում՝ որպես ՀԿԳ քննիչի պաշտոնակատար:

10.10.2022-24.01.2023թթ. աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ:

24.01.2023 թվականից աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ։

06.07.2023 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-227-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Կոնտակտային տվյալ.

 

a.geghamyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել