ՎԱՐԴԳԵՍ ԱՐԱՄԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ010 293137


Ծնվել է 1994 թվականի մարտի 25-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Կրթություն.

2018 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2022 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

Աշխատանքային փորձ.

2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի օգոստոսն աշխատել է ՀՀ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժնի տեսուչի, ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների իրավական ապահովման բաժնի սպա-իրավաբանի և ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության դատաիրավաբանական բաժանմունքի սպա-իրավաբանի պաշտոններում։

2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսն աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես փորձագետ։

2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2023 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հոկտեմբերն աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-339-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Այլ տեղեկություններ.

2015 թվականից մինչև 2017 թվականը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել