ՄԱՐՏԻՆ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ010339596117
Ծնվել է 05.02.1989թ.-ին, Երևան քաղաքում:
Կրթություն.
2005թ.-ին ավարտել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցը:
2010թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2012թ.-ին` ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2014թ.-ին ավարտել է Արդարադատության ակադեմիայի Դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
2020թ.-ին` ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
03.02.2011-08.12.2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես գործավար:
02.05.2012-28.11.2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարող։
20.02.2015-23.01.2017թթ. աշխատել է Արագածոտնի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ։
23.01.2017-04.03.2019թթ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես դատախազ:
04.03.2019-05.10.2021թթ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ։
04.28.2022 թվականին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-106-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
26.01.2023 թվականին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-27-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
13.07.2018 թվականին ՀՀ դատախազության 100-ամյակի առթիվ շնորհվել է արտահերթ դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Անկուսակցական է:
Կոնտակտային տվյալ.
m.arzumanyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու