ԹԱԹՈՒԼ ԱԶԱՏԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ+374 10 511-813420, 421


Ծնվել է 1986 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքում:

Կրթություն

2003 թվականին ավարտել է Երևանի թիվ 165 միջնակարգ դպրոցը:

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագի­տության բակալավրի աստիճան:

2022 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գի­­տա­կրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան և ստացել իրավագի­տության մագիստրոսի աստիճան:

2013 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:

2023 թվականին հանդիսացել է ՀՀ արդա­րա­դատության ակադեմիայի ունկնդիր:

Աշխատանքային փորձ

2010 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է <<Նաիրի Ինշուրանս>> Ապահովագրական ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան:

2012 թվականից մինչև 2023 թվականը ծառայել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ որպես առաջատար իրավախորհրդատու:

2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-393-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2007 թվականից մինչև 2009 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կոնտակտային տվյալ.

tatul.ghukasyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել