ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄԻ ԹՈՒՄԱՍՅԱՆ+374 10511-813417, 418


Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 21-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 147 միջնակարգ դպրոցը (ոսկե մեդալով):

2003-2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան (գերազանցության դիպլոմ):

2007-2009 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում (քաղաքացիաիրավական մասնագիտացում)՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին ավարտել է Արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացման ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-86-Ո-261 որոշման համաձայն՝ ներառվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում։

Աշխատանքային փորձ.

2009 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտ ՊԿՀ-ի կենտրոնական մարմնում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները․ 2008-2009 թվականներին՝ Կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, 2009-2014 թվականներին՝ Կազմակերպաիրավական վարչության առաջատար մասնագետ, 2014-2015 թվականներին՝ Կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, 2015-2018 թվականներին՝ Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ:

2018-2023 թվականներին զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի մշակման բաժնի պետի պաշտոնը:

2023 թվականին զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի պաշտոնը։

Հանրապետության նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՆՀ-392-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում։

Այլ տեղեկություններ.

Ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար 28.12.2017 թվականին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄԻ ԹՈՒՄԱՍՅԱՆ"

Ծանուցել
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Կարինե Բաղդասարյան
Օգտատեր
Member

Բանիմաց և շատ գրագետ դատավոր…

Հեռախոսահամար
095703137