ԱՐՏՈՒՇ ԼԵՎՈՆԻ ԱՎԱԳՅԱՆ


Ծնվել է 1994 թվականի հունվարի 16-ին Սիսիան քաղաքում:

Կրթություն.

2000-2010թթ. սովորել է Սիսիան քաղաքի Համո Սահյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:

2010-2014թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2014 թվականին ընդւնվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Գործարարական իրավունք» մասնագիտացմամբ։

2014 թվականին ընդունվել է ՀՀ փաստաբանական դպրոց։

2015 թվականին ստացել է տարկետում և ընդունվել Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետը՝ «Ստորաբաժանումների կառավարում» մասնագիտացմամբ։

2016 թվականին ավարտել է ռազմական համալսարանը՝ ստանալով լեյտենանտ զինվորական կոչումը և մեկնել է ԼՂՀ 1-ին կարգի սահմանային զորամասերից մեկը՝ հետագա զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով որպես զորամասի ականանետային դիվիզիոնի մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար։

2017 թվականին պաշտոնի առաջխաղացման կարգով նշանակվել է զորամասի խառը հրետանային դիվիզիոնի հիմնական հրետանային մարտկոցի ավագ սպա:

2018 թվականին ստացել է հերթական զինվորական կոչում՝ ավագ լեյտենանտ և զորացրվել՝ հաշվառվելով պահեստազորում:

Զինվորական ծառայության տարիներին կազմակերպված ՊՆ և ՊԲ համաբանակային մրցույթին ճանաչվել է լավագույն ղեկավարման դասակի հրամանատար և արժանացել խրախուսանքների։

Պաշտպանության նախարարի կողմից ստացել է «Սպայական դաշույն»։

2019 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Գործարարական իրավունք» մասնագիտացմամբ։

2019 թվականին ավարտել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցը և նույն թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։

2020 թվականի մարտին ընդունվել և 2021 թվականի սեպտեմբերին ավարտել է Արբիտրների բարձրագույն դպրոցը։

Աշխատանքային փորձ.

2018 թվականին անցել է աշխատանքի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2020 թվականի սեպտեմբերին իր դիմումի համաձայն ազատվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում զբաղեցրած պաշտոնից։

2020-2023 թթ. աշխատել է որպես փաստաբան:

2023թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-294-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած չէ։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել