ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍԻ ՄԱՆԱՍՅԱՆ0231 55997


Ծնվել է 08.02.1993թ. Գյումրի քաղաքում։

 

Կրթություն.

1999-2009թթ. սովորել է Գյումրու թիվ 25 միջնակարգ դպրոցում։

2009-2014թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում և ստացել գործարար կառավարման մագիստրոսի աստիճան։

2015թ. ընդունվել և ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը, իսկ 2016թ. ընդունվել և ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան՝ դատախազների մասնագիտական պատրաստման դասընթացներ ուղղվածությամբ։

Աշխատանքային փորձ.

2011-2015թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է «Գյումրի Քոմերշլ Սենթր» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

2013-2017թթ. հանրային սննդի ոլորտում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

2017թ. հունվարի 23-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 19-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ սկզբում որպես Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ, այնուհետև՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ։

2018թ. ընթացքում աշխատել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում՝ որպես դասախոս։

ՀՀ նախագահի 2022թ. դեկտեմբերի 19-ի թիվ ՆՀ-375-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունեմ մեկ որդի։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել