ԳԱԳԻԿ ԱՐԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ0223 21634
Ծնվել է 1991 թվականի մարտի 15-ին, քաղաք Երևանում։
Կրթություն.
2007 թվականին ավարտել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը։
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2015 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը՝ ստանալով իրավագետ-դատական փորձագետի մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային փորձ.
19.11.2013-25.09.2014թթ. աշխատել է նախ՝ ԿԱ ՊԵԿ Նոր-Նորքի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների վարչության, ապա՝ Ֆինանսների նախարարությամ հարկային ծառայության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնի առաջին կարգի, ապա՝ առաջատար մասնագետի պաշտոններում:
30․12․2014-09․03․2016թթ․ աշխատել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:
24․11․2016-13․05․2020թթ․ աշխատել է Քննչական կոմիտեի նախ՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում՝ որպես քննիչ, այնուհետև Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:
18․05․2020-22․09․2021թթ․ աշխատել է Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերի քննիչ:
22․09․2021-20․05․2022թթ․ աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:
27․06․2022-01․02․2023թթ․ աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում՝ որպես վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար:
15․09․2022թ․-13․10․2022թ․ կատարել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները:
01․02․2023-10.07.2023թթ աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում՝ որպես նախագահի խորհրդական։
14.07.2023թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-243-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
2023թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի` թիվ ՆՀ-323-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ.
g.harutyunyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու