ՎԱՐԴԱՆ ԶԱՈՒՐԻ ՍՈՒՂՅԱՆ025623166
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ծնվել է 1977 թվականի օգոստոսի 16-ին Արցախի Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1994 թվականին ավարտել է Վանաձոր քաղաքի Իսակովի անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը:
2001 թվականին ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
2004 թվականին ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2021 թվականին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկդիր:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
02.10.2003-31.10.2001 թվականներին աշխատել է «Կրեդիտ Սերվիս Բանկ» ՓԲԸ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան բաժանմունքում, որպես գանձապահ:
2002-2011 թվականներին աշխատել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որպես դատավորի օգնական:
2010 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հոկտեմբերը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2017 թվականի հունվարից մինչ 2021 թվականի սեպտեմբերն աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, որպես հանրային պաշտպան:
ՀՀ նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-332-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Կոնտակտային տվյալ
v.sughyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու