ԱՐՄԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ ԴԻԼԱՆՅԱՆ011 588181186, 163


Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

1996 թվականինավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2004 թվականինավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:

  • 1996 թվականի օգոստոսից 2004 թվականի հոկտեմբերը
    աշխատել է Սահմանադրական դատարանում` որպես նախագահի տեղակալի օգնական:
  • 2004 թվականի նոյեմբերից 2006 թվականի ապրիլը
    աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայությունում (վարչությունում)՝ որպես գլխավոր մասնագետ:
  • 2006 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի սեպտեմբերը
    եղել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչը:
  • 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի ապրիլը
    կատարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:
  • 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
    Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
  • 2018 թվականի սեպտեմբերի 13-ին
    Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
  • 2020 թվականի հոկտեմբերի 12-ին
    Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում ընտրվել է ՍԴ նախագահ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Հեղինակ է միջազգային իրավունքի, վարչական իրավունքի և սահմանադրական արդարադատության ոլորտներին վերաբերող  գիտական-կիրառական հոդվածների ու հրապարակումների:
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել