ԱՐՄԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ010494815417
Ծնվել է 1989 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
2005-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավարիատը (գերազանցության դիպլոմով), իսկ 2009-2011 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ)։
2011-2014թթ. սովորել և ավարտել է Եվրոպական կրթական և տարածաշրջանային ակադեմիայի ասպիրանտուրան։
Գիտական աստիճան, գիտական գործունեություն
ԵՊՀ-ում գործող՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ իրավագիտություն-001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերջնական դատավարական որոշումների վերանայման հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ թեմայով։
Դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Կարդացվող դասընթացներն են՝ «ՀՀ քրեական դատավարություն», ՀՀ արդարադատության համակարգը»։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Երկու մենագրության, երկու դասագրքերի, մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի (թվանիշը՝ ԺԲ.00.04) անդամ։
Աշխատանքային գործունեություն
2010-2014թթ. աշխատել է Կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ 2010-2012թթ.-ին՝ որպես փորձագետ, 2012-2014թթ.-ին՝ որպես առաջատար մասնագետ, իսկ 2014 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ որպես գլխավոր մասնագետ:
2014 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2019 թվականի փետրվար ամիսը աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։ 2019 թվականի փետրվար ամսին աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ։
Նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 26-ի ՆՀ-49-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Վարչապետի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի N 1162-Ա որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։
2022 թվականի մայիս ամսից մինչև օգոստոս ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ։
Նախագահի՝ 2022 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-205-Ա հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայում իրականացնող առանձին դատավոր:
2015 թվականից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ:
Այլ տեղեկություններ
Ստացել է հետևյալ դասային աստիճանները՝
– ՀՀ դատական ծառայության 1-ին դասի խորհրդական,
– ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական,
– ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։
2020-2022թթ․ եղել է պետական տարբեր մարմինների հանձնաժողովների և խորհուրդների անդամ։
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու