ՄԵՐԻ ԱՂԱԲԵԿԻ ՄՈՍԻՆՅԱՆ010293138


Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

 

Կրթություն.

09․2001 – 05․2008 թթ․ սովորել է Մղարթ գյուղի հիմնական դպրոցում։

09․2008 – 06․2012թթ․ սովորել է Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 միջնակարգ դպրոցում։

2016 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2018 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2019 թվականին ավարտել է Համբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան (LL. M., magna cum laude)։

2021-2022 թթ․ սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում:

Աշխատանքային փորձ.

01․2017 – 09․2018թթ․ աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

10․2019 -03․2020 թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում որպես առաջատար մասնագետ։

03․2020 – 05․2021 թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

05․2021 -05․2022 թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես բաժնի պետ։

2022թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-196-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Այլ տեղեկություններ.

Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդական։

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել