ԱՆԻ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ010494815456


Ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 16-ին Երևան քաղաքում:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2022 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2006 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնում:

2009 թվականին  նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնում:

2011 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում:

2018 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:

2019 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար:

2021 թվականի մարտի 1-ին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնակատար:

2021 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար:

2023թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի՝ ՆՀ-37-Ա  հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2023թ. մարտի 13-ին ՀՀ Նախագահի՝ ՆՀ-89-Ա հրամանագրով նշանակվել է  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

2024թ  ապրիլի 8-ին ՀՀ Նախագահի՝ ՆՀ-101-Ա հրամանագրով նշանակվել է  վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 թվականին ստացել է փաստաբանի արտոնագիր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել