ԱՐՇԱԿ ՌԱԶՄԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ0223 23296
Ծնվել է՝ 01.10.1988թ., ք. Երևան:
Կրթություն.
2005թ.-ին ավարտել է Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցը:
2005-2010թթ.-ին սովորել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2010-2013թթ.-ին սովորել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնում ասպիրանտ:
2013թ.-ին պաշտպանել է ատենախոսությունը Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում, իրավաբանական գիտությունների թեկնածու է:
2023թ.-ի հունվարի 30-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-35-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Աշխատանքային փորձ.
2014-2015թթ.-ին համատեղության կարգով դասավանդել է Երևանի մենեջմենտի համալսարանում:
2015-2017թթ.-ին աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի օգնական:
2015-2017թթ.-ին համատեղության կարգով դասավանդել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
2016-2017թթ.-ին համատեղության կարգով դասավանդել է Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի, Երևանյան մասնաճյուղում:
2017-2022թթ.-ին աշխատել է ՀՀ արդարադատության նախարության վերահսկողական ծառայությունում, որպես առաջատար մասնագետ, 2020թ.-ից որպես գլխավոր իրավաբան:
2020-2021թթ.-ին համատեղության կարգով աշխատել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, որպես դասախոս:
2022թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-203-Ա որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023թ. հունվարի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-35-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2015թ.-ից առ այսօր դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կոնտակտային տվյալ՝
arshak.harutyunyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու