ՇՈՒՇԱՆԻԿ ԴԵՐԵՆԻԿԻ ՆԻԿՈՍՈՍՅԱՆ+374 10 242 22448


Ծնվել է 1972 թվականի հունիսի 11-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

1998 թվականին ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ.

31․10․1989-27․12․1998թթ․ աշխատել է «Ձորաղբյուր» արտադրական կոոպերատիվում` որպես բանվորուհի:

29․09․1999-01․06․2011թթ․ աշխատել է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում` որպես դատավորի օգնական:

10.06.2011 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված է):

01․09․2011-15․03․2013թթ․ աշխատել է «ԷՄՋԻԷՆՎԻ լոյերս գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան:

18.03.2013-02.06.2014թթ․ և 09.03.2015-31.08.2015թթ․ աշխատել է «Սլասար» ՍՊԸ` որպես փաստաբան:

01.07.2016-25․04․2017թթ. աշխատել է «ՅՈՒՐԷԿՍ» ՍՊԸ` որպես փաստաբան:

04․05․2017-11․09․2018թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝  որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։

04․12․2020 թվականից 2023 թվականը աշխատել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ որպես դատավորի օգնական։

2023թ. փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-76-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել