ԼՈՒՍԻՆԵ ՎԱՀՐԱՄԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ+37410 49-48-03109
Ծնվել է 07.07.1983 թվականին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում:
Կրթություն.
2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը գերազանցության դիպլոմով, 2006 թվականին ՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան քրեաիրավական մասնագիտացմամբ գերազանցությամբ:
2012 թվականին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Իրավագիտություն-001 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2017 թվականին ստացել է դոցենտի կոչում:
26.04.2013 թվականին շնոհվել է արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Աշխատանքային փորձ.
2006-2007 թ.թ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության անհատական դիմումների վերլուծության բաժնում՝ որպես առաջատար մասնագետ: 2007-2013թ.թ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության անհատական դիմումների վերլուծության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: 2013-2020թ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության /վարչության/ անհատական դիմումների վերլուծության բաժնում՝ որպես բաժնի վարիչ:
2012 թվականի սեպտեմբերի 3-ից առ այսօր աշխատում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես դասախոս Իրավունքի ամբիոնում:
2011-2019 թ.թ. աշխատել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում՝ որպես դասախոս:
2017 թվականից առ այսօր վարում է վերապատրասման դասընթացներ ՀՀ փաստաբանների պալատում «Անհատական սահմանադրական գանգատի ընդունելիության չափանիշները» թեմայով:
2020 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2023 թվականի մարտի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Հեղինակ է մի շարք աշխատությունների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու