ԿԱՐԱՊԵՏ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԲԱԴԱԼՅԱՆ010293129
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր
Ծնվել է 26.11.1975 թվականին, Երևան քաղաքում։
Կրթություն՝
1992 թվականին ավարտել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցը։
1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005-2007 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական բաժինը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում:
2007 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր (թիվ 704):
2008 թվականին սովորել և ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը, ստացել ծրագիրն ավարտելու հավաստագիր:
2015-2017 թվականներին սովորել և ավարտել է ԱՄՆ Չիկագո-Քենտ իրավունքի քոլեջի Ամերիկյան իրավունքի դպրոց Կովկասի համար ծրագիրը, ստացել է ավարտելու հավաստագիր:
2019-2020 և 2022 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:
Զինվորական ծառայություն՝
1997-1998 թվականներին անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։
Աշխատանքային փորձ՝
1998թ․ հունիսին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազության ԼՂՀ Մարտունու կայազորի զինվորական դատախազության քննիչ, այնուհետև 1999 թվականի հունիսին նշանակվել է Մարտակերտի զինվորական դատախազի օգնական և աշխատել է մինչև 1999 թվականի դեկտեմբերը:
2001-2005 թվականներին աշխատել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան, ապա՝ տնօրեն:
2007 թվականին աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2008-2009 թվականներին աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում, ապա՝ նույն դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ։
2009 թվականին աշխատել է «Կարախանյան և ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան։
2009-2018 թվականներին աշխատել է «Պրուդենս» ՓԲ ընկերություն իրավաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան-ավագ իրավաբան։
2014 թվականին աշխատել է ԱՄՆ Զարգացման գործակալության ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրով որպես փորձագետ։
2014-2016 թվականներին աշխատել է Եվրոպայի Խորհրդի Հայաստանի գրասենյակի «ՀՀ Դատական համակարգի անկախության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության» ծրագրի իրավաբան-փորձագետ:
2017-2018 թվականներին հանդիսացել է Համաշխարհային Բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի Երևանյան գրասենյակի տեղական փորձագետ՝ օրենսդրության զարգացման և գործարար միջավայրի բարելավման ծրագրի շրջանակներում:
2018-2020 թվականներին աշխատել է «Օլթի Քոնսալթինգ» ՓԲ ընկերություն իրավաբանական գրասենյակում` որպես փաստաբան-տնօրեն:
ՀՀ նախագահի 2020թ. օգոստոսի 6-ի ՆՀ-175 –Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի 2022թ. օգոստոսի 8-ի ՆՀ-220 –Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր։
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կոնտակտային տվյալ
k.badalyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու