ԱՐՄԻԴԱ ԱՐՄԵՆԻ ՈՍԿԱՆՅԱՆ010494815405
Ծնվել է 1986 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանում քաղաքում։
Կրթություն
2007 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
2009 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
2017 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ
2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Մեգա Ալյանս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
2010 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի գործավար։
2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2012 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ։
2014 թվականից 2017 թվականն աշխատել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի գիտա-հետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա՝ բաժնի պետ։
2014 թվականից 2016 թվականը դասավանդել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում։
2017 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես մասնագետ:
2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-46 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 13-ի ՆՀ-367-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-126 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ ՆՀ-187-Ա հրամանով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-216-Ա որոշմամբ նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Կոնտակտային տվյալ
a.voskanyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու