ՄՈՒՐԱԴ ՄԱՐՏԻՆԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ0285 25892
Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1980 թվականին ընդունվել է Երևանի «Մեքենաշինական» տեխնիկումի գործիքային արտադրության ֆակուլտետի երեկոյան բաժինը։
Ուսումը տեխնիկումում ավարտել է 1986 թվականին և ստացել տեխնիկ-մեխանիկի որակավորում։
1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1991 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Երևանի «Էլեկտրալամպերի» գործարանի իրավաբանական բաժնում՝ որպես իրավախորհրդատու։
1995 թվականը մինչև 1999 թվական աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու, 1997 թվականից` առաջատար խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում՝ որպես վարչության պետի իրավական խորհրդական։
2001 թվականից մինչև 2002 թվականը «Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոն» հիմնադրամում դասավանդել է «Իրավունքի հիմունքներ» առարկան։
2002 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։
2003 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում»՝ որպես գլխավոր մասնագետ։
2007 թվականին նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ԲԴԽ-18-Ո-38 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-55-Ո-182 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2023թ. հունիսի 8-ի ՆՀ-190-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
Կոնտակտային տվյալ
m.hovakimyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու