ԱՐԹՈՒՐ ԼՅՈՒԴՎԻԳԻ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2008 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում` որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ:
2005 թվականին աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում` սկզբում որպես գրասենյակի քարտուղար-օպերատոր, այնուհետև` որպես գրասենյակի պետ:
2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության բաժնում` որպես մասնագետ:
2006 թվականին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչությունում` որպես մասնագետ:
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական վիճակագրության վարչությունում` որպես մասնագետ:
2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես ավագ մասնագետ:
2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:
2012 թվականին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում` որպես ավագ մասնագետ:
2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:
2022թ. հունվարի 13-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-13-Ա որոշմամբ նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:
2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
2024թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-35-Ա որոշմամբ նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Այլ տեղեկություններ
2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կոնտակտային տվյալ
a.atabekyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու