ԼԻԼԻԹ ՏԻԳՐԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ (+374 10) 49-48-11 335
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2004 թվականին ավարտել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2014 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2005 թվականից 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` նախ որպես դատական նիստերի քարտուղար, ապա` դատավորի օգնական:
2009 թվականից 2014 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
ՀՀ Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 8-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն՝ շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2023թ. հուլիսի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-244-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2011 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
Ամուսնացած չէ:
Կոնտակտային տվյալ
l.sargsyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու