ԱՐՍԵՆ ԱՐՏՈՒՇԻ ԲԱԲԱՅԱՆ 010 742890
Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1994 թվականից աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ, 1997 թվականից՝ ավագ քննիչ։
1999 թվականին նշանակվել է ՀՀ Զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ։
2005 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ։
2007 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:
2019 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովում:
Այլ տեղեկություններ
1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
Կոնտակտային տվյալ
a.babayan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու