ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՅԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ+37410 49-48-03132


Ծնվել է 1985 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:

 

Կրթություն

2002 թվականից 2006 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան` իրավագիտություն մասնագիտությամբ:

2006 թվականից 2008 թվականը սովորել է ՀՀ ԳԱՍ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան` իրավագիտություն մասնագիտությամբ:

2008 թվականից 2012 թվականը հանդիսացել է ՀՀ ԳԱՍ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

2012 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

 

Աշխատանքային փորձ

2006 թվականից 2007 թվականն աշխատել է «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲ ընկերությունում` որպես իրավաբան:

2007 թվականից 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի աշխատակազմում` որպես աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ:

2008 թվականից 2010 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմում` որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ:

2010 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետ:

2012 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետ:

2012 թվականից առ այսօր համատեղության կարգով աշխատում է Գավառի պետական համալսարանում` որպես հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս:

Հայաստանի Հանարապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանարապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

2012 թվականին շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

 

Կոնտակտային տվյալ

harutyunyan.m@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել