Դատական ակտեր
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործելԵԱԴԴ/0047/04/16 27.04.2017
Տվյալ սնանկության գործով դատարանն առաջին անգամ կատարել է եզրահանգում, որ պարտապանի կողմից վկայակոչված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 333-րդ հոդվածները տվյալ գործով կիրառելի չեն, քանի որ հայցային վաղեմության վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության նորմերը չեն կարող կիրառվել հարկային պարտավորությունների գանձման վաղեմության հարցը քննարկելիս։
ԵԱՔԴ/0146/11/16 17.02.2017
Սույն գործով առաջին ատյանի դատարանը պաշտպանական կողմի բողոքը մերժել էր այն հիմնավորմամբ, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիմքով ենթակա չէ բողոքարկման և դատարանը իրավասու չէ վերացննելու քննիչի որոշումը: Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վ. Ռշտունի վերահասատատելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշմամբ արձանագրված դիրքորոշումը հայտնել էր, որ քրեական գործ հարուցելու որոշման նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել կոնկրետ անձի կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելու փաստը, հետևաբար քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկման ենթակա է: Ակներև, դատարանի նման դատական ակտը դրական է:
ԵԱԴԴ/3100/02/16 11.05.2017
Սույն դատական ակտը գնահատում եմ Դրական, մասնավորապես այն հիմքով որ Դատարանը սույն գործով անդրադարձել է վնասի հատուցման չափի ևս մեկ էական հանգամանքին, նշելով, որ վնասի չափը որոշվում է ոչ թե խախտված իրավունքի բնույթից ելնելով, այլ հաշվի առնելով ոչ իրավաչափ վարքագծի հետևանքները: Հետևաբար նույն իրավունքի խախտումը կամ նույն բնույթի ոչ իրավաչափ վարքագիծը կարող է առաջացնել տարբեր չափի վնասներ, որն էլ հիմք է վնասի չափը որոշելու համար:
ԵԱՔԴ/0189/01/14 28.07.2017
Սույն դատական ակտը դրական է, քանի որ անձին երկարատև կալանքի տակ պահելու իրավաչափության վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները կարող են էական նոր մոտեցում ձևավորել հատկապես երկարատև դատաքննությունների ընթացքում կալանքի տակ գտնվող ամբաստանյալների ազատ արձակման հարցում:
ՇԴ/3378/02/17 24.10.2017
Դատարանը երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակներում Հայցվոր կողմի միջնորդությամբ կիրառել է հայցի ապահովման միջոց, այն է՝ սահմանել է հոր և երեխաների հետ տեսակցության միջանկյալ կարգ մինչև նշված քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Որոշել է Պատասխանողին արգելել խոչընդոտելու Հայցվորին տեսակցել երեխաներին շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը, ժամը 12:00-ից մինչև 13:30-ը:
ԵԷԴ/2624/02/17 03.11.2017
Ակտը բացասական է, քանի որ դատարանը մերժել է հայցի առարկան փոփոխելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ սույն գործով նախնական դատական նիստ չի հրավիրվել, և հայցի առարկան կարող է փոխվել մինչև դատաքննության սկսվելը: Սույն ակտով դատարանը մերժել է նաև դատաքննությունից նախնական դատական նիստի անցնելու միջնորդությունը: Կարծում եմ՝ դատարանը կամ պետք է հրավիրեր նախնական դատական նիստ, կամ գոնե հայցվորին տար դատաքննության ընթացքում հայցային պահանջները ավելացնելու հնարավորություն: Փաստորեն, դատարանը, դեմ գնալով ձևավորված դատական պրակտիկային, խախտել է հայցվորի ողջամիտ ժամկետում իր գործի արդար դատաքննության իրավունքը:
Մեկնաբանություններ...
Լևոն Սահակյան
Պատկերացնենք իրավիճակ, որ նույն հանգամանքներում (դատարանը չի հրավիրել նախնական դատական նիստ), հայցվորը ցանկանում է փոխել ոչ թե հայցի առարկան, այլ՝…
ԵՇԴ/1149/02/17 05.04.2017
Դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ հայցադիմումը ստորագրած անձի ստորագրության իսկությունը հավաստող որևէ ապացույց ներկայացված չէ: Սակայն դատարանը խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-88-րդ հոդվածները, քանի որ որևիցե ողջամիտ ենթադրությամբ հնարավոր չէ կասկածի տակ դնել, որ օրենքով նախատեսված է այդպիսի պահանջ, հակառակ դեպքում՝ երկրի դատարաններում մուտքագրվող բոլոր հայցադիմումները ենթակա են վերադարձման այդ հիմքով:
- 1
- 2