Դատական ակտեր
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործելՍԴ3/0216/01/15 10.05.2017
Դատական ակտը գնահատում եմ դրական, քանի որ նախ դրանով կանխվել է անձի կողմից նույն արարքի համար ըստ էության կրկնակի պատժի նշանակումը և երկրորդ մեկնաբանվել է ՀՀ քրեական օրենսգրիք 70-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը համաձայն որի օրենսդրի կողմից նշված դեպքերում պատիժը պայմանականորեն չկիրառելը որպես դատարանի հայեցողական լիազորություն նախատեսելն ինքնանպատակ չէ, այլ դրա իմաստը կայանում է նրանում, որ կոնկրետ դեպքում դատարանին հնարավորություն է տրվում բազմակողմանի ուսումնաիրության ենթակել դատապարտյալի վրա դրված պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելու հանգամանքները, կատարած իրավախախտման բնույթը և առանց նշանակված պատիժը կրելու՝ դատապարտյալի ուղղվելու և պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորության մասին եզրահանգում կատարել:
Ըստ որոշման յուրաքանչյուր դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը լուծելիս դատարանը ոչ թե պետք է սահմանափակվի կատարված խախտումներն ընդամենն արձանագրելով, այլ պետք է դատական ակտում պատճառաբանի դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու պատճառները՝ հիմնավորելով դատապարտյալի վրա դրված պարտականությունները չարամտորեն չկատարելը, այդ թվում կատարած իրավախախտման համար վարչական, իսկ զինծառայողի նկատմամբ կարգապահական տույժի ենթարկված լինելը որքանով է վկայում այն մասին, որ առանց նշանակված պատիժը ռեալ կրելու դատապարտյալի ուղղումը և պատժի մյուս նպատակների իրականացումը հնարավոր չէ ապահովել:
- 1
- 2