Արա Լևոնի Կուբանյան


Ծնվել է 1970 թվականին Երևան քաղաքում։

1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1994 թվականից մինչև 1995 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի խորհրդատու։

1995 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է սահմանադրական և դատաիրավական ռեֆորմների ենթաբաժնի խորհրդատու։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է սահմանադրական իրավունքի կենտրոնի գործադիր վարչության տնօրենի տեղակալի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնի վարիչի պաշտոնում։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2006 թվականից առ այսօր աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ակտեր

ԵՇԴ/1149/02/17 -6

Դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ հայցադիմումը ստորագրած անձի ստորագրության իսկությունը հավաստող որևէ ապացույց ներկայացված չէ: Սակայն դատարանը խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-88-րդ հոդվածները, քանի որ որևիցե ողջամիտ ենթադրությամբ հնարավոր չէ կասկածի տակ դնել, որ օրենքով նախատեսված է այդպիսի պահանջ, հակառակ դեպքում՝ երկրի դատարաններում մուտքագրվող բոլոր հայցադիմումները ենթակա են վերադարձման այդ հիմքով:

Պատասխանել

3 Մեկնաբանություններ : "Արա Լևոնի Կուբանյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Կարինե Բաղդասարյան
Հյուր
Member

Այն եզակի դատավորներից է ով դատական նիստը բացում է ճիշտ ժամանակին, դատական ակտը տրամադրում է հրապարակման օրը, դատական նիստերի ժամանակ ապահովում է կարգն ու կանոնը.

Հասմիկ Մարտիրոսյան
Հյուր
Member

իրավացիորեն պարկեշտ և բանիմաց դատավոր

Հեռախոսահամար
099504010
Ալեքսանդր Սիրունյան
Հյուր
Member

Դուխով ու գիտելիքներով զինված

Հեռախոսահամար
055601939