ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ010 339596111


ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ

 

Կենսագրական տեղեկություններ

 

Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ամուսնացած է։

 

Կրթություն

 

2010-2016 թվականներին սովորել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

 20162018 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2021 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

 

Աշխատանքային փորձ

 

2015 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2017 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2018 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ծառայությունը զինված ուժերում

2011 թվականից մինչև 2013 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Այլ տեղեկություններ

 2021 թվականին ընդունվել է ՀՀ փաստաբանների դպրոց: