ԳԱՌՆԻԿ ԳԱՐՈՒՇԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ0236 45250


Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

1993 թվակաից մինչև 2004 թվականը սովորել է Ղազախստանի Հանրապետության Պետրոպավլովսկ քաղաքի «Best» լեզվաբանական վարժարանում:

2004 թվականի հունվար ամսից 2004 թվականի հունիս ամիսը սովորել է Երևան քաղաքի Ռ. Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում:

2004 թվականին ընդունվել է Բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատություն «Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան», որը գերազանցությամբ ավարտել է 2008 թվականին` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2010 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2013 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան` պաշտպանելով «Ընտանիքի շահերի պաշտպանության հիմնախնդիրները քրեաիրավական միջոցներով» թեմայով թեկնածուական ատենախոսությունը:

2019 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան։

Աշխատանքային փորձ

2010 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես իրավաբան:

2011 թվականին աշխատել է «Նեցուկ 438» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում` որպես իրավախորհրդատու:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2011 թվականից 2013 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:

2015 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս:

2016 թվականից Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնում իրականացնում է մագիստրոսական թեզերի ղեկավարում:

2018 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս:

2018 թվականի մայիսի 22-ից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ:

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 26-ի թիվ 557-Ա հրամանով՝ որպես խրախուսանք շնորհվել է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2019 թվականից հանդիսանում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի դասախոս:

Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 75-Ո-175 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ․ նոյեմբերի 7-ի թիվ ՆՀ-244-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Կոնտակտային տվյալ

g.stepanyan@court.am