ԱՐԹՈՒՐ ԱՐՏՈՒՇԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ010494815430
Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 7-ին, Գյումրի քաղաքում:
Կրթություն
1997-2007թթ սովորել է Գյումրու «Ֆրանց Վերֆելի» անվան թիվ 40 միջնակարգ դպրոցում:
2007-2011թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում բակալավրի որակավորմամբ:
2013-2015թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում մագիստրոսի որակավորմամբ:
Աշխատանքային փորձ
2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ:
2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ, ապա ավագ քննիչ:
2014 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:
2015 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:
2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է որպես Շիրակի մարզի դատախազի տեղակալ:
2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է Շիրակի Մ.Նալբադյանի անվան պետական համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:
2018 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում՝ որպես թիվ 1 բաժնի պետ:
2019 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունում՝ որպես պետի տեղակալ:
2020 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի «հատուկ քննչական ծառայողների՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների գործերով քննության» բաժնի պետ:
2020 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մարտի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի պետի տեղակալ:
2023թ. մարտի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-98-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Այլ տեղեկություններ
Արդարադատության աստիճանը՝ արդարադատության մայոր:
Զինվորական կոչումը՝ պահեստազորի փոխգնդապետ:
Ամուսնացած է:
Կոնտակտային տվյալ
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու