ԴԱՆԻԵԼ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԽԵՅԱՆ+374 10 576955


Ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:

 

Կրթություն

1996 թվականից 2001 թվականը սովորել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ակադեմիայում:

2017 թվականին ավարտել է Ամերիկյան համալսարանի «Իրավաբանական անգլերեն» դասընթացը:

 

Աշխատանքային փորձ

2001 թվականից 2002 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայում` որպես գիտաշխատող:

2002 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ որպես «Քաղաքացիական իրավունքի և քաղաքա­ցիա­կան դատավարության» ամբիոնի դասախոս, ապա՝ ամբիոնի վարիչ:

2003 թվականից 2007 թվականը սովորել է ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայում, ստացել բարձրագույն և հետբուհական կրթության իրականացման ոլորտում գործունեություն իրականացնելու դիպլոմ:

2010 թվականին ստացել է փաստաբանի՝ թիվ 2010/132 վկայագիրը:

2011 թվականից 2013 թվականը պայմանագրային հիմունքներով դասախոսել է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում:

2011 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարա­րու­թ­յան աշխատա­կազմի օրինականության վերահսկողության տեսչության նոտարիատի և ՔԿԱԳ մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ:

2012 թվականից առ այսօր դասախոսում է «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամում, ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հրավերով մասնակցում է «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման գործընթացին:

2012 թվականից 2014 թվականը և 2017 թվականից մինչև 2018 թվականը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմա­նա­գրերով դասախոսություններ է իրականացրել նոտարի թեկնածուների համար:

2012 թվականից մինչև 2019 թվականն իրականացրել է դատական ներկայացուցչություն՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ արդարադատության նախարարության դեմ և մասնակցությամբ իրականացվող քաղաքացիական և վարչական գործերով:

2015 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարու­թ­յան վերահսկողական ծառայությունում՝ որպես 3-րդ բաժնի պետ:

2019 թվականին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես իրավաբան:

2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի ՆՀ-242-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

 

Այլ տեղեկություններ

ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2015թ.-ի թիվ 582-Ա հրամանով իրականացրել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի քարտուղարության գործառույթները: Հանձնաժողովը դադարել է գործել 09.04.2018թ.-ից:

ՀՀ Նախագահի 01.06.2017թ. թիվ ՆՀ-474-Ն հրամանագրով եղել է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժիչ կրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովը դադարել է գործել 09.04.2018թ.-ից :

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 17.08.2018թ. թիվ 113-Ա հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ (որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ), որը դադարել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի լիազորությունների դադարեցմամբ։

 

Հեղինակել է «Քաղաքացիական իրավունք: Ընդհանուր դույթներ» վերտառությամբ ուսումնական ձեռնարկը (2012թ.):

Գիտական հոդվածներն են՝

1. «Պահումը որպես պարտավորությունների կատարման ապահովման եղանակ» – Օրենք և Իրականություն, 10.05.2004թ. N 9

2. «Разделение владения и держания в римском частном праве и в современных законодательствах»– Օրենք և Իրականություն, հուլիս 2009թ., N 7 (165)

3. «Տիրապետում. Իրավունք, թե փաստ» – Օրենք և Իրականություն, օգոստոս 2010թ., N 8 (178), սեպտեմբեր 2010թ. N 9 (179)

4. «Право пользования в качестве ограниченного вещного права» – Черные дыры в Российском законодательстве, Москва 2007г., N 5: (համահեղինակությամբ)

5. «Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում նոտարի իրավական կարգավիճակի հիմնահարցերը» – Արդարադատություն, 30.10.2018թ. N 5/46 (համահեղինակությամբ)

6. «Ժառանգական զանգվածի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճը որպես նոտարական գործողության կատարման կասեցման հիմք. Փորձի վերլուծություն»– Արդարադատություն, 25.03.2019թ. N 1(47) (համահեղինակությամբ):

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar