ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ՋԱՎԱԽՅԱՆ010743008
Ծնվել է 10.10.1987թ. Երևան քաղաքում:
Կրթություն.
1994-2004թթ. սովորել է Երևան քաղաքի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցում:
2005-2009թթ. սովորել է Եվրոպական կրթական տրածաշրջանային ակադեմիայում՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
2009-2011թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում:
2011-2013թթ. սովորել է Եվրոպական կրթական տրածաշրջանային ակադեմիայում: Շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային փորձ.
2011-2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնում:
2013-2017թթ. նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2016-2017թթ. սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում: 21.05.2017թ.-ից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
2019 թվականից մինչև 2020 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
04.06.2020 թվականից մինչև 02.06.2021 թվականն աշխատել է ՀՀ սնանկության դատարանում, որպես ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ:
2021թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-119-Ա հրամանագրի համաձայն՝ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ.-ի նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-325-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023թ.-ի փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-74-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ՋԱՎԱԽՅԱՆ"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դատավորն օժտված է մասնագիտական բարձր գիտելիքներով, որոշումներն ուղարկվում են ժամանակին