ԱՆԴՐԱՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ0249 22161


Ծնվել է 1987 թվականին, Թալին քաղաքում:

 

Կրթություն

2008 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2012 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցը:

2013 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

 

Աշխատանքային փորձ

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Բուգել» ՍՊ ընկերությունում` որպես իրավաբան:

2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է Երևան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2011 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերությունում` որպես իրավաբան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2023 թվականի հունվարի 30-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-36-Ա հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ

a.mnatsakanyan@court.am

 

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել