ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՅԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ+374 10 448894132


Ծնվել է 1985 թվականին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:

2002 թվականին ավարտել է Վարդենիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը:

2002 թվականից մինչև 2006 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

2006 թվականից մինչև 2008 թվականը սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2008 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

2012 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012 թվականից առ այսօր համատեղության կարգով աշխատում է Գավառի պետական համալսարանում` որպես հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Ագորսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲ ընկերությունում` որպես իրավաբան:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2010 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի պաշտոնը:

2010 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանարապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանարապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Պատասխանել

3 Մեկնաբանություններ : "ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՅԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Գարիկ Սահակյան
Օգտատեր
Member

Այսօր մասնակցում էի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի նախագահությամբ բողոքի քննությանը,և հաճելիորեն զարմացած եմ վերջինիս լավ իրավաբան լինելուն զուգահեռ նրա բացառիկ մարդ տեսակի կապակցությամբ:

Հեռախոսահամար
093137383
Անի Թորոսյան
Օգտատեր
Member

Գրագետ և բանիմաց իրավաբան: Նա բացառիկ համբերատար է նույնիսկ ամենադժվար ամբաստանյալների հետ: Հետաքրքիր է մասնակցել պ-րն Հարությունյանի նախագահությամբ դատական նիստերին, իսկապես բավականություն ես ստանում :

Հեռախոսահամար
094-57-25-90
Զորայր Հարությունյան
Օգտատեր
Member

Մի քանի դատական նիստի եմ մասնակցել Մ. Հարությունյանի նախագահությամբ, հաճելի է երբ տեսաիրավական գիտելիքները կան, ներդրվում են իրավակիրառ պրակտիկա, իսկ դատական նիստին քննարկվում են իրավական հարցեր դրանց խորության ու հնարավոր լուծումների գիտակցմամբ:

Հեռախոսահամար
096166699