ԴԱՎԻԹ ՎԱԼԵՐԻԻ ՍԱՐԳՍՅԱՆ+374 261 23142


Ծնվել է 1980 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

2001 թվականին ավարտել է Սևանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը, 2006 թվականին պետական քննություններ է հանձնել «Երևանի տնտեսաիրավագիտական» համալսարանում և ստացել իրավագետի որակավորում։

2002 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2010 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր։

2013 թվականին իրականացրել է փաստաբանական գործունեություն:

2014-2015թթ.աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատի «Հանրային պաշտպանի գրասենյակում»՝ որպես հանրային պաշտպան:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադության ակադեմիան:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2019 թվականի հունվարի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Պատասխանել

2 Մեկնաբանություններ : "ԴԱՎԻԹ ՎԱԼԵՐԻԻ ՍԱՐԳՍՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Վահան Հովհաննիսյան
Օգտատեր
Member

Անկողմնակալ դատավորի իմ պատկերացումը Դավիթ Սարգսյանն է: Respect

Հեռախոսահամար
095 45 54 54
Վարդան Ղաջոյան
Օգտատեր
Member

Միանշանակ համաձայն եմ և կիսում եմ կարծիքը

Հեռախոսահամար
096 26 36 26