ԱՆԴՐԱՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ+374 10 448894116


Ծնվել է 1987 թվականին Թալին քաղաքում:

2008 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Բուգել» ՍՊԸ-ում` որպես իրավաբան:

2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:

2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ_ում` որպես իրավաբան:

2013 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:

ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԱՆԴՐԱՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Ղևոնդ Պապոյան
Օգտատեր
Member
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Մնացականյանը թիվ ԱՐԱԴ/0008/11/18 գործով 07.03.2019թ. կայացրել է իրավունքի , օրենքի և տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող դատական ակտ: Համաձայն Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 1 բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի, պետական գրանցման համար հիմք է հանդիսացել սեփականաշնորհման հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 29-ի թիվ 40 որոշումը: Գործի քննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ բնակարանի պետական գրանցման համար որպես հիմք սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված սեփականաշնորհման հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 29-ի թիվ 40 որոշում գոյություն չունի: Դատախազը քաղաքացու բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ բնակարանի պետական գրանցումը կատարվել է, ոչ թե սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997թ. թիվ 40 որոշման,… Կարդալ ավելին »
Հեռախոսահամար
099952222