ՏԻԳՐԱՆ ՌՈՒԴԻԿԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ0312 57098


Ծնվել է 1987 թվականի հուլիսի 20-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

Կրթություն.

2004 թվականին ավարտել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի բակալավրիատը:

2011 թվականին ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2020 թվականին ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ․

2008-2011թթ. աշխատել է «ՆԵԱԵՎՍ» ՍՊԸ֊ում՝ որպես տնօրեն:

2008-2011թթ. զբաղվել է հասարակական գործունեությամբ. Տավուշի մարզում համակարգել է «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» հասարակական շարժման գործունեությունը:

01.04.2010-01.09.2010թթ. աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ Դիլիջանի ՏՏ-ում՝ որպես ՎՎԾ փականագործ:

10.12.2012-23.07.2014թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես գործավար:

02.12.2013 թվականին շնորհվել է Դատական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

23.07.2014 թվականին շնորհվել է Դատական ծառայողի 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

23.07.2014-19.02.2018թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

19.02.2018 թվականին  աշխատել է  Վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2023թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-148-Ա  հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ․

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կոնտակտային տվյալ

t.santrosyan@court.am