ՏԱՐՈՆ ՄԱՆՎԵԼԻ ՆԱԶԱՐՅԱՆ+37410 49-48-11303/304
Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
1992 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար, ապա՝ քրեական գործերով կոլեգիայի պատասխանատու քարտուղար:
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ:
2000 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ Արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Կոտայքի տարածքային բաժնի պետի պաշտոնը:
2002 թվականին աշխատել է «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերության իրավաբան:
2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:
2005 թվականին աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի օգնական, այնուհետև՝ որպես խորհրդական:
2006 թվականին նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-224-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
Կոնտակտային տվյալ
t.nazaryan@court.am