ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆԻ +37410 49-48-03 149
Ծնվել է 1980 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:
2002 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2002 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա:
2005 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնում՝ որպես իրավաբան:
2005 թվականին աշխատել է որպես «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի իրավաբան:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ նախ որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ, այնուհետև՝ վարչության պետ:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է դատավոր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է որպես ՀՀ Կոտայքի մարզի դատախազ:
2014 թվականից 2016 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2016 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս է:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
ԲԴԽ-20-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
v.rshtuni@court.am