ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍՏՅՈՊԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆ0264 22669


Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Երևան քաղաքի թիվ 113 միջնակարգ դպրոցում, գերազանց առաջադիմության և վարքի համար շնորհվել է ոսկե մեդալ։

1997թ. ընդունվել է և 2001թ. գերզանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2003թ., մագիստրատուրան:

2009թ. սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում, ԱՄՆ, ք․ Բոստոն:

2022թ․ սովորել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2001-2004 թթ․աշխատել է «Ֆուլ Պրես» ՍՊԸ-ում` որպես իրավաբան:

2005-2007թթ. աշխատել է ՀՀ արդարատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունում` որպես առաջատար մասնագետ:

2007-2008թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական, շնորհվել է դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2009-2011թթ. աշխատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմում` որպես իրավաբանական բաժնի պետ:

2012-2017թթ. աշխատել է «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2014-2017թթ. աշխատել է «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ որպես տնօրեն:

2017-2019թթ․ աշխատել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում` որպես իրավաբանական և վարույթների վարչության պետ:

2019-2021թթ․ աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում՝ որպես վարույթների և իրավական ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

2022 հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 16-ը աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2022թ. դեկտեմբերի 19 ՀՀ նախագահի թիվ ՝ ՆՀ-384-Ա հրամանագրով նշանակել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 թվականին ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրվել է թիվ 2010/166 որակավորման վկայագիրը: 2013 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ` փաստաբան (արտոնագիրը կասեցված է):

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼ

s.poghosyan@court.am