ՍԻՄԱ ԼԵՎՈՆԻ ԱԲՈՎՅԱՆ0231 52754
Ծնվել է 17.06.1983թ. Երևան քաղաքում:
2000-2005թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի «Գալիք» Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` իրավագետի որակավորմամբ:
2007-2009թթ. գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի իրավագիտության ֆակուլտետը` իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ: 10.03.2008-01.11.2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:
09.01.2012-03.05.2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:
12.09.2012 – 26.10.2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
16.10.2010 թվականին ստացել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանական գործունեության թիվ 984 արտոնագիրը, որի գործողությունը, համաձայն իր դիմումի, կասեցվել է:
01.11.2012 թվականից մինչև 31.05.2013 թվականն աշխատել է «Իրավական եռանկյունի» ՍՊԸ-ում, որպես իրավաբան:
07.06.2013-25.01.2018թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
26.01.2018- 01․10․2020թթ․ աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական, շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
01․10․2020-ից աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության դատական պրակտիկայի վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։
2021 թվականի օգոստոսի 11-ին, ՀՀ նախագահի՝ ՆՀ-225-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ունի երկու երեխա: