ՍԵՐԻՆԵ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծնվել է 1988 թվականին, Երևան քաղաքում:
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2010 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես փորձագետ:
2012 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավախորհրդատու:
2014 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավախորհրդատու:
2015 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավաբան:
2015 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
2016 թվականից մինչև 2017 թվականն իրականացրել է հետազոտություն կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ և հեղինակել է «Կենսաթոշակի իրավունքի պաշտպանության մեխանիզմների կատարելագործում» հեղինակային աշխատությունը (Երևան, 2017թ.):
2017 թվականից ՀՀ փաստաբանների պալատում իրականացնում է փաստաբանների վերապատրաստում՝ «Կենսաթոշակի իրավունքը և վերջինիս պաշտպանությունը» թեմայով:
2018 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունում՝ որպես գլխավոր իրավաբան:
2018 թվականից մինչև 2019 թվականն իրականացրել է հետազոտություն սոցիալական իրավունքների վերաբերյալ և հեղինակել է «Սոցիալական իրավունքները ՀՀ-ում» թեմայով հեղինակային աշխատությունը:
2019 թվականին համահեղինակել է «Երիտասարդների տեղը և դերը հասարակության քաղաքական կյանքում» թեմայով ուսումնական ձեռնարկը:
2019 թվականին աշխատել է «Խաչատրյան իրավաբանական ընկերություն» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն-գլխավոր իրավաբան:
2019 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայում իրականացնում է հանրային ծառայողների վերապատրաստում:
2020 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
2020 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում՝ որպես գլխավոր մասնագետ:
2020 թվականից մինչև 2021 թվականն աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-109 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ ՆՀ-175-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր:
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ներկայացված առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: