ՍԵՐԳԵՅ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԵՂՐՅԱՆ
Ծնվել է ք. Երևան, 09.02.1976թ.
Կրթություն
1982-1992թթ. Երևանի թիվ 150 միջնակարգ ռուսական դպրոց
1992-1997թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
1997-2000թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
Վերապատրաստման ծրագրեր
1999թ.Միջազգային առևտրային իրավունք (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)
2000թ. Առևտրային վեճերի լուծումը Առևտրի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային առևտրային արբիտրաժ (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)
Աշխատանքային փորձ
1999-2000թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
1999-2004թթ. ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կոորդինատոր
2000-2006թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ
2006-2007թթ.ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
2007-2018թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ
2002-2007թթ.«Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ (համատեղությամբ)
2002-2007թթ. «Հայ Հրուշակ» ԲԲԸ իրավաբան (համատեղությամբ)
2003-2004թթ. «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ)
2014-2018թթ.Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գնահատման հանձնաժողովի գիտնական-անդամ (համատեղությամբ)
2012-2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը
2016-2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հայեցակարգի, իսկ ապա նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել Եվրոպայի խորհրդ հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությունը
2015-2019թթ. Պարբերաբար դասավանդել է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում
2018-2019թթ. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
2018թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ
2020-2023 թթ. զբաղեցրել է Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը:
2023 թվականի մայիսին նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Պետական պարգևներ
2013թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար
Հրատարակումներ
50-ից ավելի մենագրություններ, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, գիտական հոդվածներ
Աշխատությունների ցանկը տե՜ս http://ysu.am/faculties/hy/Law/section/staff/person/Sergey-Meghryan
Լեզուների իմացություն
հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց) և անգլերեն (iTEP-High Intermediate Level)
Ընտանեկան դրությունը
ամուսնացած, երկու դուստր