ՍԱՄՎԵԼ ՍԵՅՐԱՆԻ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ+374 10 444502
Ծնվել է՝ 02.10.1989թ., ք. Երևան:
Կրթություն.
2009թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2011թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2014թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Աշխատանքային փորձ.
2009-2012թթ.-ին աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ պատգամավորի վճարովի հիմունքներով օգնական (համատեղության կարգով):
2011-2012թթ.-ին աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունում՝ վարչության պետի խորհրդական:
2012-2013թթ.-ին աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ում՝ տնօրենի խորհրդական, այնուհետև` գույքագրման և գնահատման բաժնի պետի տեղակալ:
2013-2014թթ.-ին աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչությունում:
11.02.2014-23.05.2017թթ.-ին աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես դատախազ:
23.05.2017-09.04.2018թթ.-ին աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնում՝ դատախազ:
09.04.2018-24.09.2018թթ.-ին աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում՝ դատախազ:
24.09.2018-20.10.2021թթ.-ին աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ:
2022թ. հունիսի 13-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-146-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ. նոյեմբերի 25-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-343-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
01.09.2015թ.-ից առ այսօր դասավանդում է «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես Քրեական իրավունքի դասախոս:
01.11.2016թ.-ից առ այսօր դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում:
2017թ.-ից առ այսօր դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կոնտակտային տվյալ՝
s.yuzbashyan@court.am