ՋՈՆ ՀԱԿՈԲԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ+374 10 5479
Ծնվել է 1989 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
2006-2010 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում, այն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2010-2012 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, այն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2012-2015 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում:
2015 թվականի հուլիսի 4-ին պաշտպանել է «Դատավճռի որպես արդարադատության իրականացման ակտի հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ թեմայով թեկնածուական ատենախոսություն, որի համար շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2012-2014 թվականներին սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, այն ավարտել է՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2012 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, մինչև 2015 թվականը` որպես դատավորի օգնական, այնուհետև՝ որպես դատավորի ավագ օգնական:
2013 թվականից 2016 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում` որպես քրեական դատավարության ամբիոնի դասախոս:
2015 թվականից առ այսօր դասավանդում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:
2016 թվականից առ այսօր զբաղեցնում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարի պաշտոնը:
ԲԴԽ-78-Ո-185 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի նոյեմբերի 22-ի ՆՀ-262-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-66-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022 թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քրեական դատավարության ամբիոնի դասախոս:
Այլ տեղեկություններ
Հեղինակ է շուրջ քսան գիտական հոդվածների և համահեղինակ՝ քրեական դատավարության դասագրքի:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Կոնտակտային տվյալ
j.hayrapetyan@court.am