ՆԵԼԼԻ ՌՈՄԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ010 448722
Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնում:
2008 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:
Աշխատանքային փորձ
ՀՀ գլխավոր դատախազի 1994 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` նշանակվելով Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության ստաժորի պաշտոնում:
1995 թվականին նշանակվել է Սպանդարյան շրջանի դատախազությունում` դատախազի օգնականի պաշտոնում:
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում` դատախազի օգնականի պաշտոնում:
2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում որպես մասնագետ, այնուհետև ավագ մասնագետ:
2011 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Կոնտակտային տվյալ
n.baghdasaryan@court.am